Ձերբակալություններ՝ Բրյուսովի անվան համալսարանում
14/05/2026 18:16

Ձերբակալություններ՝ Բրյուսովի անվան համալսարանում

Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ նրանք ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու մեղադրանքով։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,-նշել են կոմիտեից։  

 

Ձերբակալություններ՝ Բրյուսովի անվան համալսարանում