.jpg)
«Կմնան ձեռնունայն». Իրանի արտգործնախարարն արձագանքել է նոր պատերազմ սկսելու սպառնալիքներին
ԱՄՆ-ն ու իսրայելը ոչ մի արդյունքի չեն հասնի՝ Իրանի դեմ նոր հարձակում ձեռնարկելու դեպքում, հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք սովոր ենք նրանց սպառնալիքներին. արդեն երկար ժամանակ է՝ կրկնում են այդ սպառնալիքները, թեպետ իրենք էլ գիտեն՝ դրանով ու նույնիսկ նորից պատերազմ սկսելով՝ չեն հասնի ոչ մի արդյունքի»,- ասել է Արաղչին՝ IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը սպառնալիքների միջոցով չէ, որ պետք է հանգուցալուծվի։
«Եթե նրանք ցանկանան մեզ փորձության ենթարկել և նորից պատերազմի մեջ մտնել, ապա ոչինչ չեն ստանա, բացի նրանից, ինչ ստացել են անցյալում։ Հուսով եմ՝ նրանք կհրաժարվեն իրենց հռետորաբանությունից՝ գերադասելով ռացիոնալ մոտեցումը, չնայած հույս չկա, որ գործի կդնեն տրամաբանությունը»,- հավելել է Արաղչին։