«Ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ». 24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման
14/05/2026 19:58

«Ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ». 24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

«24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման»,- հայտնել է լրատվամիջոցի խմբագիր Նարեկ Գալստյանը։

«Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,- հայտարարել է Գալստյանը։

«Ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ». 24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման