.png)
«Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, տնօրենները աշխատանքից ազատման դիմումներ են գրել». Փաշինյանը՝ Ապարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ տեղեկություն կա Ապարանում տեղի ունեցած իրավիճակի վերաբերյալ, երբ, ըստ ականատեսի՝ ուսուցիչների և աշակերտների համակարգված ուղղորդում է եղել ՔՊ քարոզարշավին։
Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ իրեն այդ իրավիճակն ի սկզբանե հուզել է. «Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել, բայց նաև, որպեսզի այնպես չստացվի, որ էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, ծառայողական քննություն կիրականացնենք և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն։
Առայժմ գրված դիմումները չեն մակագրվել»։
Փաշինյանի խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Նշեց, որ տնօրենները չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։