Օրենքը հավասարության մեխանիզմ չէ, այլ քաղաքական ազդեցության գործիք. Աբրասիմ Աթոյան (Տեսանյութ)
15/05/2026 14:59

Օրենքը հավասարության մեխանիզմ չէ, այլ քաղաքական ազդեցության գործիք. Աբրասիմ Աթոյան (Տեսանյութ)

Հայաստանում քաղաքական ամենացավոտ հարցերից մեկը դարձել է հետևյալ հասկացությունը, երբ իշխանության հետ կապվող աղմկահարույց դեպքերը հաճախ երկար ժամանակ մնում են առանց հստակ իրավական հետևանքի, բայց ընդդիմադիրների նկատմամբ իրավապահ համակարգը ցուցաբերում է արագ և կոշտ արձագանք, հասարակության մոտ առաջացնում է անարդարության խորը զգացում, «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց AntiCor հակակոռուպցիոն հարթակ փորձագետ Աբրասիմ Աթոյանը։

«Այս ընկալումը հատկապես ուժեղանում է այն դեպքերում, երբ ընդդիմադիր գործիչների նկատմամբ անմիջապես կիրառվում է կալանք, քաղաքական հայտարարություններից հետո սկսում են քրեական վարույթներ», - ասաց Աբրասիմ Աթոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, իշխանական ներկայացուցիչների վերաբերյալ հրապարակումները չեն ստանում նույն իրավական ընթացքը, նախաքննության գաղտնի նյութերը հայտնվում են մեդիայում միայն ընդդիմադիրների դեպքերում, մեղադրանքը հանրային մակարդակում ներկայացվում է որպես արդեն ապացուցված փաստ։

«Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ՝ քաղաքական ազդեցության գործիք», - ասաց Աթոյանը։

Օրենքը հավասարության մեխանիզմ չէ, այլ քաղաքական ազդեցության գործիք. Աբրասիմ Աթոյան (Տեսանյութ)