Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ
15/05/2026 16:48

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա Երևանի ընտրությանը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Այնտեղ խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանն էլ շատ լավ հասկանում է սա, և ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», – ասել է նա՝ Կազանում կայացած ֆորումի շրջանակներում։

«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի։ Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի նկատմամբ», – ընդգծել է Օվերչուկը։