Սամվել Կարապետյանը խոսել է Հայաստանում իր առաջին բարեգործության մասին (Տեսանյութ)
15/05/2026 12:47

Սամվել Կարապետյանը խոսել է Հայաստանում իր առաջին բարեգործության մասին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խոսել է Հայաստանում իր առաջին բարեգործության մասին։

Կարապետյանը պատմել է՝ իրեն շատ է տանջել, որ Տաշիրում եկեղեցի չի եղել։

«Ես ամբողջ կյանքում միայն մեր միջոցներն եմ օգտագործել բարեգործության համար»,- նշել է Կարապետյանը։

Կարապետյանի երեխաները շարունակում են իրենց հայրիկի գործը, դեռ մանկուց է հայրը նրանց սովորեցրել՝ պարտավոր են օգտակար լինել մարդկանց։

«Հիմա արդեն հնարավորություն ունեմ ամբողջ բիզնեսը վստահել իրենց, վստահ եմ՝ ավելի կզարգացնեն, նույնիսկ, առանց ինձ»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։

 

Սամվել Կարապետյանը խոսել է Հայաստանում իր առաջին բարեգործության մասին (Տեսանյութ)