«Շուն-շանգյալ» արտահայտությունը իրավական նշանակություն չուներ․ Խուդոյան (Տեսանյութ)
15/05/2026 13:21

«Շուն-շանգյալ» արտահայտությունը իրավական նշանակություն չուներ․ Խուդոյան (Տեսանյութ)

Լուրջ խնդիր է հաղորդագրությունների մեջ քաղաքական ուժի անվանումը նշելը կամ տեսանյութում հանրահավաքներից կադրեր ներկայացնելը, «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով իրավապահ մարմինների գործունեության մասին։

«Հաճախ կարճ, չոր ինֆորմացիային փոխարինելու է գալիս մոնտաժի հնարքներով և ռեժիսորական լուծումներով տեսանյութեր, որոնք թիրախավորում են ընտրություններին մասնակցող դաշինքներին, հասկանում ենք, որ թիրախը ոչ թե հանրությանն իրազեկելն է, այլ՝ քաղաքական հակաքարոզչությունը»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ օրինակ, երբ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ենթադրաբար շտաբի աշխատողը խոսելով նույն ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց մասին, ասում է «շուն-շանգյալ», այս արտահայտությունն իրավական ոչ մի նշանակություն չունի և Հակակոռուպցիոն կոմիտեն կարիք չուներ այն հրապարակելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Շուն-շանգյալ» արտահայտությունը իրավական նշանակություն չուներ․ Խուդոյան (Տեսանյութ)