ՍԴ-ի մեկնաբանությունը վտանգում է հավաքների ազատությունը. Վարազդատ Հարությունյան
15/05/2026 12:59

ՍԴ-ի մեկնաբանությունը վտանգում է հավաքների ազատությունը. Վարազդատ Հարությունյան

Տարբեր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ այս իշխանությունները բազմաթիվ քրեական գործեր են հարուցել՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հիմքով։ Բոլորի հիմքում դրված են եղել գաղտնալսումները, որոնք հրապարակվել են ՔԿ-ի կողմից և մոնտաժված են եղել, «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«ՍԴ-ի մեկնաբանությունը հետևյալն է՝ հավաքի մասնակցի տրանսպորտային ծախսերն ու սնունդը հոգալու համար ֆինանս հատկացնելը նորմալ է, բայց եթե այդ ֆինանսն իր բնույթով դուրս է գալիս անհրաժեշտ ծախսերի տրամաբանությունից և ունակ է ազդել անձի վարքագծի վրա, խաթարվում է հավաքների ազատության իրական նպատակը։ Այս դեպքի համար կարելի է տերմին կիրառել՝ «իրավական պատերնալիզմ», երբ պետությունն ավելի «շատ է մտածում» անձի բարօրության մասին, քան անձը։ ՍԴ-ի այս ձևակերպումն ուղղակիորեն հակասում է հավաքների ազատության պաշտպանության ամբողջ տրամաբանությունը»,-ասաց Հարությունյանը։

ՍԴ-ի մեկնաբանությունը վտանգում է հավաքների ազատությունը. Վարազդատ Հարությունյան