Ինչ են ԱԳՆ-ում քննարկել Ղազախստանի պատվիրակության հետ
15/05/2026 19:46

Ինչ են ԱԳՆ-ում քննարկել Ղազախստանի պատվիրակության հետ

«ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։ Ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ՂՀ ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշել են նաև.

«Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում»:

Ինչ են ԱԳՆ-ում քննարկել Ղազախստանի պատվիրակության հետ