Մետրոպոլիտենը աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17/05/2026 16:35

Մետրոպոլիտենը աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. 

«Սիրելի՛ քաղաքացիներ, Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։ 

Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։

Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Մետրոպոլիտենը աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ