Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում
17/05/2026 16:20

Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «Hyundai Elantra» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ «Ford Fusion»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանաչ գազոնում տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել կանաչ գոտում։

Վթարի փաստով  փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։