.jpg)
«Կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել»․ տիկին Արփինեն, ում վրա բղավեց ու սպառնաց Փաշինյանը, բժշկուհի է, գիտությունների թեկնածու
Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել․ գրել է Արփինե Սողոյանի դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։
Նշենք, որ Արփինե Սողոյանն այն կինն է ում հետ այսօր վիճեց Նիկոլ Փաշինյանը՝ սպառնալով․
«Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»,-ասել է Փաշինյանը։
Հետո էլ նշել է, թե «մասկեքով, Ղարաբաղի ակցենտով խոսողները» փախածներն են․
«Ֆերրարիի արագությամբ են փախել պատերազմից, մեր երեխեքին էլ լքել են։ Ղարաբաղի ակցենտով խոսողներ, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փակել են մարտադաշտից։ Հանեք ձեր մասկեքը, չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերդ»։
Տաթևիկը տեղեկացրել է, որ մայրը բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ է։
«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը։ Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:
Ինչպես շատերդ ճանաչեցիք՝ այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը՝ բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:
Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ», - գրել է Տիկին Արփինեի դուստրը։