Պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է Արփինե Սողոյանին և ասել` ազատման դիմում գրի. «Հրապարակ»
18/05/2026 15:23

Պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է Արփինե Սողոյանին և ասել` ազատման դիմում գրի. «Հրապարակ»

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից, գրել է «Հրապարակ»-ը։

«Մեր տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է և ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։

Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթևիկը, մեզ ասաց, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով»,-հայտնում է սկզբնաղբյուր կայքը։