«Ստեղծվում է իրավաչափ կասկած, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող է պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ». Իոաննիսյան
18/05/2026 23:13

«Ստեղծվում է իրավաչափ կասկած, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող է պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ». Իոաննիսյան

«Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ։ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա»,-գրել է Դանիել Իոաննիսյանը.

«Արթուր Օսիպյանը քաղաքական քննադատություն է հնչեցրել թեկնածու Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ի պատասխան ստացել է անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ` ընդհուպ մինչև` «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ։

Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։

Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։

Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվե՞լ են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչո՞ւ նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Անկախ դիտորդ - Independent Observer» դաշինքում պահանջում ենք անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը, իսկ իրավասու մարմինները պետք է հրապարակային ներողություն ներկայացնեն, եթե պարզվի, որ նրա նկատմամբ միջամտությունը եղել է անհամաչափ, ընտրողական կամ քաղաքական քննադատությամբ պայմանավորված»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալել են։

«Ստեղծվում է իրավաչափ կասկած, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող է պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ». Իոաննիսյան