Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
19/05/2026 12:34

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանն ու Լիտվան այլևս ռազմավարական գործընկերներ են, այս մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց։

«Մենք ստրագրել ենք մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը։ Հայաստանն ու Լիտվան այս պահից սկսած՝ ռազմավարական գործընկերներ են»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե այս ձևաչափը հնարավորություն կտա ավելի լրջացնելու քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել