Ախուրյանցի Անոյի վիճակը բավարար է. նոր մանրամասներ
19/05/2026 13:43

Ախուրյանցի Անոյի վիճակը բավարար է. նոր մանրամասներ

Aysor.am-ն այսօր հայտնել էր` վրաերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ առավել հայտնի որպես «ախուրյանցի Անո»։

Aysor.am-ին Գյումրու բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Անահիտ Իգիթյանը ԲԿ է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

«Հոսպիտալացվել է նախ վերակենդանացման բաժանմունք, այնուհետև բուժումը շարունակում է վնասվածքաբանության բաժանմունքում»,- տեղեկացրեցին ԲԿ-ից։

Այս պահին տիկնոջ վիճակը գնահատվում է բավարար։

Հեղինակ`Անի Վարդանյան
Ախուրյանցի Անոյի վիճակը բավարար է. նոր մանրամասներ