Արթուր Օսիպյանը զրկված է իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից
19/05/2026 19:08

Արթուր Օսիպյանը զրկված է իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը, ում ձերբակալել են երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց հետո, զրկված է պաշտպանների հետ հանդիպելու իրավունքից։ Այդ մասին փաստաբան Ռոման Երիցյանն է հայտնել՝ գրելով.

«Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Արթուր Օսիպյանը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։

Ներգրավման պահից մինչև այս պահը Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուր Օսիպյանը զրկված էր իր պաշտպաններին հանդիպելու հնարավորությունից։

4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։

Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին»։