.png)
19/05/2026 20:05
Շղթայական վթար՝ Երևանում. երեք տուժածներից երկուսը երեխաներ են
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են «Mercedes» և երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով «Opel»-ներից մեկը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։