ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին
20/05/2026 22:36

ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին

Մոսկվան չի կարող ընդունել Երևանի պաշտոնական դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ, քանի դեռ չի հաջողվել անցում կատարել դեպի Եվրամիություն։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

«Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել, դրանք մեզ համար բացարձակապես անընդունելի են», - ասել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը։

ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին