.png)
«Օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում». Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ երբ գա իշխանության, 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգը կվերանա
Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են հերքել, թե իրենց օրակարգում է 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» ադրբեջանական պահանջի կատարումը։ Այս առնչությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը նշել է՝ որքան էլ Փաշինյանը հերքի, փաստերն այլ բան են ասում.
«300 000 ադրբեջանցիներ արդեն պատրաստվում են ներխուժել Հայաստան՝ հողատարածքներ գնելով, տներ գնելով։ Գիտեն, որ իրենց համար ազատվում են գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ։ Մեր երկիրը լուրջ վտանգի տակ է»։
Բայց այս ամենին, ինչպես նշել է Կարապետյանը, վերջ է տրվելու.
«Շատ քիչ ժամանակ է մնացել, մեր ժողովուրդն ասելու է իր խոսքը։ Մենք, գալով իշխանության, միանգամից Ադրբեջանի այդ պահանջը վերացնելու ենք։ Օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում»։