.jpg)
Երևանում մաքուր օդը դարձել է ուղղակի շքեղություն, այս հարցը լինելու է իմ առաջնահերթ ուշադրության ներքո. Թաթոյան (Տեսանյութ)
Երևանում մաքուր օդը դարձել է ուղղակի շքեղություն, ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Երևանը շինարարական փոշու ու աղբի մեջ է, օդի աղտոտվածությունը վտանգավոր չափերի է, քայքայում է մեր առողջությունը: Սա քրոնիկ է դարձել:
Առաջնահերթ հարց է լինելու՝ իմ անձնական ուշադրության ներքո: Թույլտվությունները տրամադրվելու են միայն կոնկրետ նախագծերի դեպքում` պուրակ, այգի, դպրոց, մանկապարտեզ և այլն՝ շինարարական ցանցերով փակված»,-ասել է Արման Թաթոյանը։