Ամենակարևորը բարձր մասնակցությունն է, այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. Արման Թաթոյան (Տեսանյութ)
20/05/2026 16:08

Ամենակարևորը բարձր մասնակցությունն է, այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. Արման Թաթոյան (Տեսանյութ)

Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն, իշխանությունը համատարած վախի մթնոլորտ է ստեղծել, հենց դրա համար մենք միանգամից գործարկեցինք թեժ գիծ, սկսեցինք ստանալ բազմաթիվ ահազանգեր․ «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Իշխանությունը կազմակերպված ճնշում է գործադրում, գործում է սխեմա, պետք է պարզվի այդ սխեմայում Փաշինյանի, Լիլիթ Մակունցի, Արայիկ Հարությունյանի, Սուրեն Պապիկյանի դերակատարությունը։ Քաղաքացիներին նեղն են գցում սպառնալիքներով, թիրախային են աշխատում՝ օրինակ մեկի երեխային կարող են աշխատանքից հեռացնել, մյուսի երեխայի համար համալսարանում խնդիրներ ստեղծել, հատկապես մարզերում, գյուղերում սա մեծ ծավալի է, մարզպետների, համայնքապետերի ներգրավվածությունն այս ամենին զգալի մեծ է։

Շատերն են ենթարկվում ճնշումների՝ տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ, մենք հայտարարում ենք՝ այդ մարդկանց մենք նույնպես պաշտպանելու ենք։ Վախերին տուրք չպետք է տանք, մենք պետք է հանուն մեր պետության ընտրություն կատարենք, այս իրավիճակում ամենակարևորը բարձր մասնակցությունն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Ամենակարևորը բարձր մասնակցությունն է, այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. Արման Թաթոյան (Տեսանյութ)