.jpg)
Փարաքարում հայրն ու որդիները ծեծել ու դանակահարել են 30-ամյա տղամարդուն. վիճակը ծայրահեղ ծանր է
Մայիսի 18-ին դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գ. Ա.-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Փարաքարում բնակվող 21-ամյա Գ.Կ.-ի և հիվանդանոց տեղափոխված Գ. Ա.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Ա.-ի մարմնի տարբեր մասերին։
Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են նաև Գ. Կ.-ի հայրը և եղբայրը։ Նշված անձինք հայտնաբերվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ։