Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները QR կոդի միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան
20/05/2026 11:57

Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները QR կոդի միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան

Այսուհետև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան։

ARLOOPA հավելվածով կենդանացվել է «Մենավոր ծառը» կտավը՝ դառնալով կենդանի պատմություն։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․

«Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին, - Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը... Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը», - գրում է Զորյանը:

Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։

Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները QR կոդի միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան