.png)
Հաճախորդը հուզված է, նյարդայնացած, փրփուրներից է կախվում. Թևանյանն արձագանքել է Փաշինյանին (Տեսանյութ)
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նրան մեղադրել է պետական դավաճանության մեջ։
«Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մի բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել», - ասել է նա։