Սուրբ Վարդան եկեղեցում միասնական ժամերգություն կլինի
20/05/2026 21:02

Սուրբ Վարդան եկեղեցում միասնական ժամերգություն կլինի

Մայիսի 22-ին, ժամը 19:00-ին  Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Վերին Սասնաշեն գյուղի Սուրբ Վարդան եկեղեցում կկատարվի ավանդույթ դարձած միասնական ժամերգությունն ու աղոթքը։

«Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշում են Արագածոտնի թեմից։

Սուրբ Վարդան եկեղեցում միասնական ժամերգություն կլինի