Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
20/05/2026 18:51

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է.  

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ, մասնավորապես՝

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

- հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- բացակայել են կոյուղու համակարգերը,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

  Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել