«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը
20/05/2026 20:20

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, Aysor.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։

««Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։

Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։

Միաժամանակ հավելենք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն ազգանունով աշխատակից չկա», - ասաց Խաչատրյանը։ 

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը