.jpg)
20/05/2026 10:17
Վայքում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 20-ին ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի ք.Վայք Շահումյան 6 շենքի, Ջերմուկի Խճ., Երկրաբանների, Ազատության, Շինարարների, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: