ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան»
21/05/2026 22:36

ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան»

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս որպես Ադրբեջան:

Այդ մասին գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե լավ չպատկերացրեցիք` ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան»:

Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում:

Դե, եթե ունես «ղեկավար», ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով, ուրեմն այդ պայմանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկորցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն՝ եթե չտանք, պատերազմ կլինի:

Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք՝ ինչ է լինելու ՔՊ-ի վերարտադրվելուց հետո:

Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանապարհն իշխանափոխությունն է»,-գրել է նա։

 

ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան»