Իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի անհանգստացնո՞ւմ, որ վարչապետը անկաշկանդ օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը. Հարությունյան
21/05/2026 17:44

Իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի անհանգստացնո՞ւմ, որ վարչապետը անկաշկանդ օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը. Հարությունյան

ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը գրել է.

Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից իմ հեռախոսահամարին ստացա հաղորդագրություն, որով զգուշացվում էր զերծ մնալ ընտրակաշառք վերցնելուց։

Դե ինչ, կարծես թե պետական կառույցին օրենքով վերապահված պատասխանատվության բարեխիղճ իրականացման փաստի ականատեսն ենք։

«Բայց ինքնաբերաբար հարց է ծագում. իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի անհանգստացնո՞ւմ այն փաստը, որ Վարչապետը իր քաղաքական նպատակների համար անկաշկանդ օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը։

Մի՞թե այդ դեպքերը, որոնք համատարած են ընթացող ընտրապայքարում, չեն հետաքրքրում Հակակոռուպցիոն կոմիտեին։

Մի՞թե այդ ամենի հիմքում Վարչապետի կողմից շռայլորեն տրամադրվող ընտրակաշառքը չէ՝ իրավապահ համակարգի տվյալ պաշտոնյային իր պաշտոնում մնալու երաշխիքի տեսքով։

Եվ վերջապես, մի՞թե այդ ամենը նույնչափ վտանգավոր եվ հակաօրինական չէ»։

Իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի անհանգստացնո՞ւմ, որ վարչապետը անկաշկանդ օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը. Հարությունյան