Որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել. Գևորգ Պապոյանն իշխանության՝ «Արարատցեմենտ»-ի պետականացման մտադրության մասին
21/05/2026 13:59

Որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել. Գևորգ Պապոյանն իշխանության՝ «Արարատցեմենտ»-ի պետականացման մտադրության մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ «Արարատցեմենտ» գործարանի մասին միայն հիմա չի, որ հիշել են: Նա կառավարության նիստից հետո լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց, որ դատախազությունն ընդամենը հիմա է գտել իրավական հիմքերը։

«Եթե 2018 թվականին գտնեինք այդ հիմքերը, այդ ժամանակ կանեինք։ Եթե որևէ մեկին թվում է, թե իր ապօրինի գույքի հետևից դեռ չենք գնացել, իրեն երաշխավորում է, որ իր հետևից, օրինակ, 2028–ին չենք գնալու, սխալվում է, քանի որ բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք»,-նշեց նա:

Պապոյանը պնդեց, որ որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել:

Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին: Նա նշել է, որ այդ ձեռնարկությունը լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։