Երկրորդ անգամ այրել են նույն մարդուն պատկանող ավտոմեքենան
21/05/2026 18:41

Երկրորդ անգամ այրել են նույն մարդուն պատկանող ավտոմեքենան

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. հերթական անգամ հրկիզել են նույն մարդուն պատկանող ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում  ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Ա. Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նշված քաղաքացուն պատկանող ավտոմեքենան հրկիզում են.  նախորդ դեպքը մինչ այժմ մնացել է չբացահայտված։  

Տուժած քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։
 

Երկրորդ անգամ այրել են նույն մարդուն պատկանող ավտոմեքենան