.jpg)
Իրանական բեռնատարը վթարի է ենթարկվել Սյունիքում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Է. Խ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վիրավորին բեռնատարի խցիկից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։