Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
21/05/2026 22:49

Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին, «Արմենպրես»-ին ասել է  ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

«Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշել է նա։  

Հարցին՝ կա՞ն արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Դեյվիդ Ալենը պատասխանել է՝  ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։

«Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»։  

 

Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար