Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկություններն ավարտվել են. իրավապահներն իրեր են առգրավել
22/05/2026 15:36

Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկություններն ավարտվել են. իրավապահներն իրեր են առգրավել

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունը:

Իրավապահներն առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ էին ընդդիմադիր պատգամավորի տանը, նաև՝ գրասենյակում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։

«Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա»,- նշել էր նա։

Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկություններն ավարտվել են. իրավապահներն իրեր են առգրավել