.jpg)
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը տարօրինակ է ու արտասովոր. Օվերչուկ
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել էր՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։
«Իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար, չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել»,- նշել էր նա։