ԲՀԿ-ի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել, ձերբակալվածներ կան
22/05/2026 18:50

ԲՀԿ-ի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել, ձերբակալվածներ կան

Հակակոռուպցիոն կոմիտեն ԲՀԿ-ին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ։

Հաղորդագրությունում նշել են.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»։

 

ԲՀԿ-ի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել, ձերբակալվածներ կան