.jpg)
Մեր խնդիրները լուծելու եղանակները կան, ես հստակ պատկերացնում եմ՝ ինչ անել. Արման Թաթոյան (Տեսանյութ)
«Մենք ունենք ստրատեգիական անկարող իշխանություն, այդ պատճառով է, որ մեզ թվում է, թե անլուծելի են մեր խնդիրները։ Իշխանությունը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, մեղավոր է կարգում «նախկիններին», ռուսներին, ժողովրդին։
Վստահ եմ՝ մեր խնդիրները լուծելու եղանակները կան, լուծողներ չկան, ես հստակ պատկերացնում եմ՝ ինչ անել։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ միջազգային դատարանների հետ, անընդհատ հայցեր ենք ներկայացրել, միջազգային բոլոր հարթակներում հարցեր ենք բարձրաձայնել, հիմա էլ անընդհատ գանգատներ եմ ներկայացնում ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտե՝ ՀՀ տարածքներից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Այս իշխանությունը հայտարարում է՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում մեզ միջնորդներ պետք չեն, մինչդեռ Ադրբեջանն այն աստիճանի թշնամանք ունի, որ հնարավոր չէ առանց միջնորդի հարաբերություններ հստակեցնել։ Ալիևն ինքը հայտարարում է՝ միջազգային իրավունք գոյություն չունի իր համար, կա միայն ուժ, այս պայմաններում առանց միջնորդի հարաբերվելը լրջագույն սխալ է։
Մենք աշխարհում ունենք դաշնակիցներ, ընկերներ, մենակ չենք, ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է մեր հարցերն առաջ տանել, մենք պետք է գտագործենք միջազգային բոլոր մեխանիզմները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում