.jpg)
Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում. Վոլոդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, հայտարարել է Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները», - գրել է Վոլոդինը՝ սոցիալական ցանցերում։
Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։
«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», - նշել է Վոլոդինը։