Եթե ընտրություններն անցնեն անարդար, քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է դուրս գալ փողոց՝ պայքարի
22/05/2026 14:29

Եթե ընտրություններն անցնեն անարդար, քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է դուրս գալ փողոց՝ պայքարի

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը  մայիսի 19-21-ը հարցումներ է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում։  

Հարցումներին մասնակցել է 1102 քաղաքացի։

Քաղաքացիներին հարցրել են՝ եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, պատրա՞ստ են արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար։

Հարցվածների 40.5 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 10.8 տոկոսը՝ ավելի շուտ այո, 8.2 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 34.7 տոկոսը՝ միանշանակ ոչ, 5.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Եթե ընտրություններն անցնեն անարդար, քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է դուրս գալ փողոց՝ պայքարի