Ասուլիսի ժամանակ լույսերն անջատվեցին. Փաշինյանը կատակեց՝ «Ռոմանոսն ո՞ւր ա»
22/05/2026 08:30

Ասուլիսի ժամանակ լույսերն անջատվեցին. Փաշինյանը կատակեց՝ «Ռոմանոսն ո՞ւր ա»

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, որոնք համոզված եմ՝ Ավետարաններից որևէ մեկի գոնե կեսը չեն կարդացել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց՝ Ազգային ինքնության մասով հանդես են գալիս մարդիկ, ովքեր հայոց պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, գաղափար չունեն դրա մասին. «Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն։

Եթե հանդիպեք Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին, հարցրեք՝ ինչո՞վ են իրարից տարբերվում Ավետարանը, Աստվածաշունչը և Նոր Կտակարանը։ Ինձ թվում է՝ ուշքից կգնան, որ այդ հարցը տաք»։

Ի դեպ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լույսերն անջատվեցին, Փաշինյանն էլ կատակեց. «Ռոմանոսն ո՞ւր ա»։

Ասուլիսի ժամանակ լույսերն անջատվեցին. Փաշինյանը կատակեց՝ «Ռոմանոսն ո՞ւր ա»