.png)
Ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, որոնք ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձից. «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել. Փաշինյան
Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված ես հոդվածներ եմ գրել, նույնիսկ ասել եմ, որ Հայաստանում Արևմտյան Ադրբեջան «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ «Բաքվի, Սումգայիթի, Նախիջևանի, Ղարաբաղի,Կիրովաբատի հայերի վերադարձի թեման Ադրբեջանցիների վերադարձի թեմայի հետ ներքին կապ ունի»․
«Մեր հանդիպումների ժամանակ ասում եմ, որ ադրբեջանցիների վերադաարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից, քանի որ մեկն առանց մյուսի գոյություն չունի։ Եվ սա է պատճառը, որ ասում եմ՝ նրանք պատերազմի եռագլուխ կուսակցություններ են, քանի որ ուզում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, սրում են, բերում են բախման, որ դրանից կոնֆլիկտը էլի վերակենդանանա։ Մի հատ հիմար հոլովակ են ստեղծել, միլիոններ են ծախսել, դա իմ դեմ չէ, դա ուզում են ներմուծել քաղաքական օրակարգ։ Բա լրտեսական գործունեությունը էտ ա»։