.jpg)
22/05/2026 14:10
Հայաստանում սնունդը շատ-շատ-շատ համով ա. Փաշինյանի համար անդադար խաշլամա էին բերում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը Նոր Նորք համայնքում։
Այսօր էլ, ինչպես բոլոր մյուս օրերին, նա առանց խաշլամա չմնաց։
Նրա ու ՔՊ-ականների համար սեղան էին փռել։
«Էս ի՜նչ համովա, սոված էինք»,- ուտելիս զգացմունքների մասին կիսվեց Փաշինյանը։
Նրա ու ՔՊ-ականների համար անդադար թարմացնում էին խաշլամաները, Փաշինյանն էլ պահը բաց չթողեց. «Հայաստանում սնունդը շատ-շատ-շատ համով ա»։