Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ուսհաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար «Վերջին զանգ» էր
22/05/2026 16:22

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ուսհաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար «Վերջին զանգ» էր

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ։

Այս առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը, Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն այցելել են Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց։

Նրանք մասնակցել են «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը` բարի երթ մաղթելով շրջանավարտներին։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ուսհաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար «Վերջին զանգ» էր