.png)
Ընդդիմությունը պատրաստ է բոլոր տեսակի պայքարներին. Սամվել Կարապետյան
Իշխանությունների այս գործելաոճն իրենց ներքին ցնցումների արդյունքն է, քանի որ շրջում են մարզերով և տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը։ Միակ հույսը դրել են ճնշումների վրա, բայց դա իրենց բացարձակ չի օգնելու. մեկ մարդու ձերբակալում են, տեղը հազար մարդ է ավելանում, հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին, թե ընդդիմությունը պատրա՞ստ է փողոցային պայքարի՝ Կարապետյանը պատասխանեց.
«Ինձ թվում է՝ ընդդիմությունը պատրաստ է բոլոր տեսակի պայքարներին»։