.png)
Այս պահին անկլավների հարցի լուծման որևէ պայմանավորվածություն, հայեցակարգ չկա. վարչապետ
Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմա Աթայի հռչակագրով և սահմանազատում են իրականացրել դրա հիման վրա, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տիգրանաշենի հանձնման թեմային, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով անկլավների մասին՝ Փաշինյանը նշեց, որ դրանցից չենք կարող հրաժարվել, քանի որ մենք էլ ունենք անկլավ՝ Արծվաշենը. «Չեմ կարող հրաժարվել դրանից, քանի որ դա քրեական պատասխանատվության հիմք է։ Պարզ է, որ դա պարզ թեմա չէ։ Որևէ պայմանավորվածություն, հայեցակարգ այդ հարցի լուծման հետ կապված այս պահի դրությամբ չկա։ Եթե սահմանազատման ընթացքում որոշ օպիտամալցումներ լինեն, դա կլինի բաց և հրապարակային, թափանցիկ։ Մի բան հստակ ու աներկբա է՝ սահմանազատման արդյունքով Հայաստանի տարածքը 29.740 քառ/կմ է, սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել։ Մյուս խնդիրները սահմանազատման արդյունքում կլուծվեն»։