Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան
22/05/2026 13:45

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան

Փաստորեն, երբ իշխանությունն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն հաղթելու, նկատի ուներ, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն։

Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թևանյանի վրա պետական դավաճանության հոդված են «կարում», առավոտից էլ ուժայինները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն։

Նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ են փնտրում. միևնույն է` նախապես գծագրել են, թե ում և ինչ հոդվածով են «փակելու»։

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են»,- ընդգծել է Աբրահամյանը։

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան