.jpg)
Սամվել Կարապետյանն ասել է, թե որ հարցում կխորհրդակցի ՀՀ նախկին նախագահների հետ
Իր սխալն է, որ փորձառու մարդկանցից չհարցրեց, թե ոնց պատերազմ վարի, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Կարող է զարմանաք, բայց ես նույնիսկ Նիկոլ Փաշինյանից էլ եմ հարցնելու, թե ինչ է կատարվել, որ հասկանանք պրոբլեմները»,-ասաց Կարապետյանը։
Նա ասաց, թե ի տարբերություն Փաշինյանի, ոչ մի բան չեն սկսելու զրոյական կետից։
«Մենք ուսումնասիրելու ենք ամեն ինչ, քայլ-քայլ շարժվելու ենք առաջ։ Գլխավորն այն է լինելու, թե մեր պետությունն օգտվո՞ւմ է այս կամ այն պայմանագրից, թե՞ վնասվում։ Եթե մեր պետությունն օգտվում է, բայց նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, ապա մենք շարունակելու ենք»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց՝ խորհրդակցելու են փորձառու մարդկանց հետ, չեն մեծամտանալու։ Հարցին, թե կխորհրդակցի՞ նախկին նախագահների հետ՝ Կարապետյանը պատասխանեց.
«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը՝ կխորհրդակցեմ, տնտեսությունը զարգացնելու հարցում չեմ խորհրդակցի»։